News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներքին հետաքննությունների օբյեկտ են դարձել սոցցանցերի օգտագործման կանոնները խախտելու համար:

Չարաշահումները, որոնցում նրանց մեղադրել են, ներառում էին ռասիստական, մարդատյացության, հակակրոնական դիտողություններ, ինչպես նաեւ սպառնալիքներով մեկնաբանությունների հրապարակում: Բացի այդ, ոստիկանները Facebook սոցցանցով  ընկերության առաջարկ էին ուղարկել հանցագործությունների զոհերին:

Անգլիայում եւ Ուելսում ուսումնասիրվել է սահմանված կանոնների խախտման 828 դեպք՝ 2009թ.-ից մինչեւ 2014թ. փետրվար ընկած ժամանակահատվածում: Հետաքննվող դեպքերի 9%-ն ավարտվել են հրաժարականներով, աշխատանքից հեռացումներով կամ թոշակի գնալով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետաքննվող դեպքերի մոտ 14%-ը որեւէ հետեւանքների չի հանգեցրել: Դեպքերի մեծ մասը լուծվել է ոստիկանների հետ զրույցի միջոցով, որոնց սոցցանցի հետագա օգտագործման խորհուրդներ են տրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ