Երեկ՝ օգոստոսի 18-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Նորաշեն գյուղում. 28-ամյա աղջիկ է ինքնասպան եղել: NEWS.am-ի տեղեկություններով, նրան ընտանիքի անդամները հայտնաբերել են տան նկուղում, կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է: Տվյալ դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: