News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվան Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությանն ի պատասխան պատժամիջոցներ է մշակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար  Դմիտրի Պեսկովին:

«Մշակվում են տարբերակներ: Մենք քանիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանը կողմնակից չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն եւ դրա նախաձեռնողը չէր: Բայց եթե մեր գործընկերները շարունակեն ոչ կառուցողական, անգամ ապակառուցողական պրակտիկան, ապա այս հաշվով հավելյալ միջոցներ են մշակվում», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանը ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների,  սահմանափակել էր մի շարք ապրանքների ներկրումը ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայիվց: Արգելված ապրանքների ցանկում հայտնվել էին տավարի, խոզի միսը, թռչնամիսը, ձուկը, կաթնային արտադրանքը, մրգերը, ընդեղենը ու այլ մթերքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ