News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Բադենի քաղաքապետ Գերի Մյուլերին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից: Պետպաշտոնյային կասկածում են աշխատավայրում մերկ վիճակում ֆոտոսեսիա կազմակերպելու մեջ հաղորդում է Lenta.ru-ը՝ վկայակոչելով Blick թերթին:

53-ամյա քաղաքական գործիչը քաղխորհրդի սրահում իրեն նկարել է միայն շապիկով, որից հետո այն ուղարկել իր ընկերուհուն՝ ոչ երկիմաստ մեկնաբանություն թողնելով: Սկանդալը սպառնում է դուրս գալ դաշնային մակարդակ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մյուլերը նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ է:

Այժմ քաղաքային խորհրդի որոշմամբ, Մյուլերը ժամանակավորապես իր իրավասությունները փոխանցել է Բադենի փոխվարչապետ Մարկուս Շնայդերին: Ինչպես փոխանցում են պատգամավորները, այս կերպ նրանք փորձում են օգնել քաղաքապետին, որպեսզի նրան հնարավորություն տան «ամբողջությամբ կենտրոնանա իրավիճակի բացատրությանը»: Մյուլերն այնքան ժամանակ կստանա, որքան կպահանջվի իր անմեղությունը ապացուցելու կամ մեղքը ընդունելու համար

Blick պարբերականի տվյալներով՝ շվեյացարացի պատգամավորները կարծում են, որ քաղաքապետին պետք է թույլ տալ բացատրել իր արարքը, սակայն, այդուհանդերձ քաղաքապետի պաշտոնի նա ստիպված կլինի հրաժարվել ցանկացած դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ