News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Eastern Airlines չինական ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված հետաձգել է վայրէջքը քնած դիսպետչերների պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Բոինգ-737»-ը վայրէջքի թույլտվություն է խնդրել, սակայն 12 րոպեի ընթացքում պատասխան չի ստացել: Ավելի ուշ պարզվել էր, որ երկու դիպետչերները աշխատավայրում քնել են:

Միջադեպը սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիք է բարձրացրել:

«Հարյուրավոր կյանքեր կախված են դիսպետչերների աշխատանքից: Մենք վստահում ենք ձեզ մեր կյանքը», - France Press գործակալությունը մեջբերում է Weibo չինական միկրաբլոգների կայքում հայտնված գրառումներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ