News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լուգանսկից ոչ հեռու գտնվող Խրյաշեվատոյե գյուղի շրջակայքում փախստականների շարասյան գնդակոծման վայրում 15 մարմին է  գտնվել, հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն:

«Հաջողվել է հայտնաբերել 15 մարմին: Որոնումները շարունակվել են ողջ գիշեր եւ նաեւ այսօր», - ասել է Լիսենկոն եւ հավելել, որ որոնումները շարունակվում են:

Ուկրաինայի իշխանությունները ենթադրել են, որ Լուգանսկում շարասյանը գնդակոծել են «Գրադ» համակարգից:

Ուկրաինական բանակը միջադեպի համար մեղադրել է ռուսամետ ակտիվիստներին, որոնք իրենց հերթին իշխանությունների մեղադրանքը անվանել են «պրոպագանդա»՝ հայտարարելով, որ նման հարվածի համար մարտական հնարավորություններ չունեն:

ԱՄՆ-ի Պետդեպը օգոստոսի 18-ի երեկոյան դատապարտել էր փախստականների շարասյան գնդակոծումը՝ նշելով, որ Վաշինգտոնում տվյալներ չունեն, թե հատկապես ով է կանգնած հարձակման թիկունքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ