News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչու են մարդիկ իրենց սխալների վրա սովորում: Պարզվում է՝ սխալների մասին մեր հիշողությունները ավելի արագ սովորելու բանալին են:

Գիտնականները նշում են. երբ մարդիկ առաջադրանք են կատարում, նրանց ուղեղը վերջնական արդյունքը համեմատում է սպասվածի հետ: Այդ տեղեկատվությունը մարդուն թույլ է տալիս այն ավելի արդյունավետ կատարել հաջորդ անգամ:

Մեր սպասելիքների եւ իրականության միջեւ ոչ մեծ տարբերությունները սպասվող սխալ են անվանվում: Այս տեղեկության յուրացումը կատարվում է անգիտակցաբար, հայտնում է Meddaily-ն:

Հետազոտող Ռեզա Շադմերը օրինակ է բերում, թե ինչպես է մարդ յուրացնում  շարժումների նոր հմտություններ: Օրինակ, թենիսով զբաղվելիս մարդը հիշում է շարժումները, իսկ մարզիչն ուղղում է նրան: Նման խնդիրների յուրացումն ավելի արագ է տեղի ունենում, քանի որ մարզիչը գիտի՝ որ սխալներն են ամենից ավելի ուշադրության արժանի:

Ամենօրյա կյանքում մարզիչի դերը մեր ուղեղն է կատարում:

Գիտնականների եզրակացությունները կարող են արագացնել շատ հիվանդների ապաքինման գործընթացը, օրինակ՝ կաթված տարած մարդկանց: Ապագայում հետազոտողների թիմը ծրագրում է զբաղվել ուղեղի այն հատվածի որոնմամբ, որը պատասխանատու է տվյալ ունակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ