News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդբեջանի, Վրաստանի, Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կարելի է մեկնաբանել որպես ՀԱՊԿ-ի նմանակի ստեղծման սկզբնական փուլ, «Ադրբեջանի նորություններ»-ին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նախիջեւանում օգոստոսի 19-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարների՝ Զաքիր Հասանովի, Իսմեթ Իըլմազի եւ Իրակլի Ալասանիայի միջեւ հանդիպումներ են նախատեսված:

Ջաֆարովի խոսքով՝ ներկայումս Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական ոլորտում լիարժեք համագործակցություն գոյություն ունի:

«Համատեղ ռազմական զինավարժություններ, դասընթացներ են անցկացվում, էներգառեսուրսների անվտանգության շուրջ բանակցություններ են ընթանում: Այժմ աշխարհում տիրող գործընթացների ֆոնին այդ պետությունները ցանկանում են ռազմական միություն ստեղծել, որը ժամանակի ընթացքում կարող է ներգրավել նաեւ ՀԱՊԿ-ի մի շարք պետությունների», - ասել է փորձագետը:

«Այս նախաձեռնությունը Թուրքիայինն է: Եւ նախիջեւանյան հանդիպումից հետո նմանատիպ հանդիպումներ կկայանան նաեւ Թբիլիսիում եւ Ստամբուլում: Միայն ստամբուլյան հանդիպումից հետո հայտնի կդառնա նոր ռազմական միության ստեղծման մասին: Սկզբնական փուլի համար համաձայնությունը կարող են ստորագրել Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը: Սակայն հետագա հեռանկարներում տվյալ կազմակերպությանը կարող են միանալ նաեւ մի շարք թուրքալեզու երկրներ, ներառյալ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը», - նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ