News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան  Ադրբեջան այցի շրջանակում հանդիպել է իր գործընկեր, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նախիջեւանում կայացած հանդիպմանը կողմերը նշել են, որ հարեւան երկրների հարաբերությունները ավելի են խորանում: Հանդիպումից առաջ կայացել է  նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարին դիմավորելու հանդիսավոր արարողությունը:

«Պաշտպանության նախարարները հանդիպմանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարները: Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կողմերը նշել են, որ հարեւան երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի կխորանան», - հայտնում է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել  ադրբեջանցի գործընկերոջը Ադրբեջան հրավիրելու համար:

Օգոստոսի 19-ին Վրաստանի ՊՆ նախարարի Նախիջեւան պաշտոնական այցի շրջանակում ծրագրված է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում: Իրակլի Ալասանիան, Զաքիր Հասանովը եւ Իսմեթ Յըլմազը կքննարկեն պաշտպանության բնագավառում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: 

Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի էներգատրանսպորտային ենթակառուցվածքի պաշտպանությանը, որը ռազմավարական նշանակություն ունի, ասվում է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ