News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարությունում հայկական պատվիրակության հետ քննարկվել են միջազգային նշանակության ավտոճանապարհների զարգացման հարցերը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանը եւ Վրաստանը իրար հետ կապող միջազգային նշանակության ավտոճանապարհների զարգացման հեռանկրաները: Վերոհիշյալ ճանապարհները ապագայում առավելագույնս կապահովեն տարանցման գործառույթների իրականացումը», - ասվում է  գերատեսչության հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի փոխնախարար Գեորգի Ամաշուկելին, Վրաստանի Ավտոճանապարհների վարչության ղեկավար Վաժա Պանչուլիձեն եւ Վրաստանի ավտոճանապարհների վարչության պետի տեղակալ Նուգզար Հասվիանին, Հայաստանի տրանսպորտի հաղորդակցությունների փոխնախարար Արթուր Առաքելյանը եւ նրան ուղեկցող անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ