News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասանովի խոսքով՝ համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որն առաջին անգամ անցել է այս օրերին՝ Նախիջեւանում:

Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի հարցերը: Հանդիպման ժամանակ նախարարները նաեւ քննարկել են նավթա- եւ գազատարների անվտանգության, հաղորդակցության երկաթուղային ճանապարհների, կապի օբյեկտների ծրագիրը, հաղորդում է «Ադրբեջանի նորությունները» գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ