News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծողները պետք է խստորեն պատժվեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Միայն հայրն ա եղել Երկրապահի անդամ, ես էդ պահին ստեղ չեմ եղել, ինքն էլ հերքել ա իր արածը:  Իրոք մեղավոր ա, պիտի խստորեն պատժվի՝ երկրապահ չէ, ով ուզում ա լինի: Երկրապահը հայի տեսակ ա, եթե անորակ բան լին,ի դաժե մենք էլ ենք պատժելու, կպատժեմ, կտենաս, եթե երկիրը, պետությունը լավ չպատժի, վտարելու եմ»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը , սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւաների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն է առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել են Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս են հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել է։ 52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողը, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ