News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԵԿՄ վարչության անդամ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ արտագաղթը դրական  երևույթ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասաց գեներալը:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի կապիտալի արտահոսքը՝ ԵԿՄ վարչության նախագահը պատասխանեց. «Դե հանողներին կարելի է ուշունց էլ տալ, բայց հիմի ուշունց չեմ տա: Էտի վատ ա, որ հանում են, բերողներին էլ պիտի խրախուսեն»:

Մանվել Գրիգորյանը նշեց, որ երկրապահ կամավորակաների ջոկատներ կան նաեւ սփյուռքում, որոնք ամեն պահի պատրաստ են վերադառնալ եւ կռվել իրենց հայրենիքի համար. «Էս արտագաղթը աշխարհով մեկ ա, բոլոր երկրներից էլ գնում են, ես հպարտանում եմ, ես շատ երկրներում՝ Ռուսասանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում երկրապահի բաժանմունքներ ունեմ, կռված, պատերազմի միջով անցած տղաներ բրիգադով այնտեղ են: 24 ժամ էս մարդիկ կազմ ու պատրաստ են հետ վերադառնալ ու իրենց հայրենիքի համար կռվել»:

Տպել
Ամենաշատ