News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվել նոր վարչապետի հավանական թեկնածուները։

Թուրքիայի մի շարք վերլուծաբաններ եւ քաղաքագետներ նոր վարչապետի հավանական թեկնածու են համարում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։

Թեեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր համագումարը տեղ է ունենալու օգոստոսի 27-ին, սակայն սպասվում է, որ արդեն օգոստոսի 19-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտնի վարչապետի նախընտրելի թեկնածուի անունը, որը կհաստատվի արդեն համագումարի ժամանակ։

Իշխող կուսակցության մոտ կանգնած աղբյուրները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում շեշտել են, թե նոր վարչապետի կաբինետը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Նշվում է, որ կառավարության այժմյան կազմից մի քանի նախարարներ են լքելու պաշտոնները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ