News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի մեծ ոլորքի միջին 1-3-րդ փակ բեկորային կոտրվածք, տեղաշարժ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը Միկրոշրջան թաղամասի թիվ 73 շենքին հարակից ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: Մոտոցիկլետի  20-ամյա ուղեւորը ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ