News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զոհված զինյալ Մահսում Քորքմազի հուշարձանը տեղադրելուց հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել, որից հետո զինվորականները հանել են հուշարձանը՝ բռնություն կիրառելով հուշարձանի քանդմանը դեմ դուրս եկած քաղաքացիների դեմ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 19-ի առավոտյան ժանդարմերիայի հրամանատարության զինվորները հանել են Լիջեյի շրջանում գտնվող PKK-ի զինյալների գերեզմանոցի տարածքում տեղադրած PKK-ի առաջին հրամանատար Մահսում Քորքմազի հուշարձանը, ով ըստ պնդումների ազգությամբ հայ է եղել։

Հուշարձանի հանելու մասին լսած Լիջեյի բնակիչները շտապել են գերեզմանները եւ փորձել բողոքել դրա դեմ, սակայն զինվորականները բռնություն են գործադրել ու կրակել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետեւանքով սպանվել է ցուցարարներից մեկը։

Նշենք, որ Մահսում Քորքմազը սպանվել է 1986 թվականի մարտի 28-ին, թուրքական զորքերի հետ բախումների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ