News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Արցախյան պատերազմի մասնակիցների գերեզմանները պետք է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրից տեղափոխվեն Եռաբլուր պանթեոն: Այս մասին  օգոստոսի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ այսօր կայանալու է հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում մտադիր է բարձրացնել այդ հարցը:

Ըստ նրա՝ այդ քայլը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ ապրիլի 24-ին Երեւան, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդ, կայցելեն այլ պետությունների բարձրաստիճան անձինք եւ ղեկավարներ, եւ հակամարտության մասնակիցների գերեզմանների առկայությունը կարող է սխալ ընկալվել:  Ըստ Հայրիկյանի՝օտարերկրացի հյուրերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել,  թե հուշահամալիրը նվիրված է ոչ թե 1915 թ. Թուրքիայի կառավարության իրականացրած  Ցեղասպանության զոհերին, այլ իբրեւ թե հայ-թուրքական հակամարտության զոհերի հիշատակին, ինչպես որ փորձում են ներկայացնել ողբերգական իրադարձությունները թուրքական իշխանությունները: «Նման խոսակցություններն ամբողջությամբ բացառելու համար  Ծիծեռնակաբերդում չպետք է լինեն Արցախյան պատերազմի զոհերի գերեզմաններ», - նշել է ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ