News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները պատրաստելու համար Հայաստանի կառավարությունը ֆինանսական ռեսուրս չի խնայի՝ իրականությունն ամբողջ աշխարհին «ավելի ճոխ» ներկայացնելու համար: Այս մասին Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ բազեականների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Նախագահի կարգադրությամբ ստեղծված  հանձնաժողով կա,  բազմաթիվ քայլեր կան, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք կառավարության վրա մոտ 6 միլիարդ դրամից ավելի են նստելու: Փորձելու ենք ներգրավել բարեգործական ծրագրեր, որպեսզի ամբողջը չմնա մեր պետական բյուջեի վրա»,-ասաց վարչապետը:

Ինչպես նշեց Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ միջազգային կառույցներ, օտարերկրացի պատգամավորներ չգիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, այդ պատճառով կառավարությունը պետք է փորձի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լավագույնը ներկայացնել:

«Դա պետք է մեզ համար նաեւ փորձություն լինի, մարդիկ պետք է իրոք ականատես լինեն այն պատմությանը, որ եղել է 100 տարի առաջ: Բազմաթիվ միջազգային կառույցներ իրական պատկերին ծանոթ չեն, ինչպես նաեւ մեր Արցախ-Ադրբեջան հակամարտության մասով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ավելի շատ հյուրեր գան Հայաստան, իրականությանը քաջատեղյակ լինեն։ Ռեսուրս չենք խնայելու, որպեսզի ավելի ճոխ ներկայացնենք իրականությունը ամբողջ աշխարհին»,- ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ