News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ «Երկրապահ կամավորական միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր` օգոստոսի 19-ին, ԱԻ նախարարությունում ստորագրեցին համագործակցության հուշագիր։ ԱԻ նախարարը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին պարգեւատրեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով,  Մանվել Գրիգորյանն էլ փոխադարձաբար ԱԻ նախարար Արմեն Երիցյանին պարգեւատրեց «Փառքի Խաչ» Նոյ մեդալով։

«ՀՀ ԱԻՆ-ն ամենաերիտասարդ նախարարություններից մեկն է: Այստեղ տարբեր գերատեսչություններ միացել են մեկ նախարարության դրոշի տակ, և մենք գնում ենք առաջ»,- ասաց նախարար Արմեն Երիցյանը ԵԿՄ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից առաջ և Մանվել Գրիգորյանին ներկայացրեց նախարարության ձեռքբերումները:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նշեց, որ զարգացած ԱԻ նախարարության կարիքը մեր երկիրը շատ ունի. «Հայաստանը 1988թ. երկրաշարժի ժամանակ զգացել է այս կառույցի անհրաժեշտությունը, և պետության կազմավորման հետ միասին կառույցը զարգացել է: Այն կայացած է պաշտպանության նախարարության նման։ Ինչպես սահմանում ենք միասին եղել, այնպես էլ երկիրն աղետներից փրկելու համար պետք է միասին լինենք: Ես հպարտ եմ ձեզանով, պարո՛ն նախարար»:

Արմեն Երիցյանը հավելեց, որ այս հուշագրի համաձայն՝ երկրապահներն իրենց ստորաբաժանումով աջակցելու են ԱԻՆ-ին. «Ես գտնում եմ, որ մեր երկրապահ տղաները, աղջիկները աջակցելու են ԱԻՆ-ին, մենք պետք է կարողանանք այդ ուժը օգտագործել, որ նրանք կարողանան մեր ժողովրդին փրկեն եւ սահմանում քաղաքացիական պաշտպանության աշխատանքներն ակտիվացնեն»։

Հուշագրի ստորագրումից հետո Արմեն Երիցյանը Մանվել Գրիգորյանին ներկայացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեսազանգի միջոցով կապ հաստատեցին Հայաստանի մարզերում գտնվող ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարների հետ, որոնք էլ իրենց հերթին զեկուցեցին նախորդ շաբաթվա գրանցված դեպքերը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը ԱԻ նախարարի հետ շրջեց շարահրապարակում եւ ծանոթացավ փրկարարական հրշեջ եւ հատուկ ավտոմեքենաներին, տեխնիկային, ինչպես նաեւ ցուցադրական ուսումնավարժություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ