News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մադրաս քաղաքի դատարանի շենքի դիմաց՝ Հայկական փողոցի առեւտրային շինությունների միջեւ, տեղակայված է հայկական եկեղեցին: Այն Հնդկաստանի հնագույն եկեղեցիներից է, որտեղ կարելի է գտնել շուրջ 350 հայի գերեզման: Սակայն, Փարիզի հայ հետազոտողների ընկերակցության ուսումնասիրող եւ պատմաբան Սաթենիկ Բաթվագանի խոսքով՝ այս թիվը խամրում է այն անհամար հայերի թվի առաջ, որոնք երջանիկ ու բարեկեցիկ կյանք էին վայելում Մադրասում:

Հնդկաստանի «Deccan Chronicle» թերթը գրում է, որ Բաթվագանը ներկայումս Չենայ կոչվող քաղաքում է՝ այնտեղ հայկական եկեղեցու շենքում «Հայերը Մադրասում» խորագրով ցուցադրություն կազմակերպելու համար՝  «Մադրասի շաբաթվա» շրջանակներում: «Այսօր բազմաթիվ հայ դպրոցականներ գիտեն Մադրասում հայերի ունեցած դերի մասին: Նրանք ցանկանում են իմանալ իրենց անցյալի մասին, եւ հատկապես Մադրասը զգալի դեր է խաղացել», – նշել է նա:

Ուսումնասիրելով հայերի տեղաշարժերը մինչեւ Չենայ՝ պատմաբանն ասել է. «Ի տարբերություն մյուս եվրոպացիների, ինչպիսիք են պորտուգալացիները, հոլանդացիները եւ ֆրանսիացիները, որոնք նույնպես եկել են 17-րդ եւ 18-րդ դարերի ընթացքում, հայերը հիմնականում  առեւտրական են եղել եւ ն գաղութատիրական մտադրություններ չեն ունեցել:  Այդ պատճառով էլ տեղի բնակիչները նրանց լավ են վերաբերվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ