News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականություն այս պահին չկա, բայց այն հեռու էլ չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Թուրքը մնում է թուրք: Թուրքին երբեք չհավատաք, հենց մենք թուրքին հավատացինք, նորից եղեռն կլինի»,-ասաց նա:

Գեներալի խոսքով՝ Ադրբեջանը 1990-ականներին մեզանից ավելի լավ էր զինված, սակայն ոչինչ չկարողացավ անել:

Գեներալը վստահություն հայտնեց, որ 18 տարեկան հայ զինվորը այսօր կարող է մարտական հենակետերը պահել եւ հաջողությամբ հետ շպրտել հակառակորդի դիվերսիոն հարձակումները:

«Ազգը շուտ է մոռանում, որ մենք հիմա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք, էդ դիվերսիոն խմբերը միշտ կլինեն, որ իրենք տեսնեն՝ մեր բանակն ուժեղ է, թե թույլ։ Բոլորս տեսանք, որ ուժեղ է, որ մեր 18 տարեկան երեխեքը պատրաստ են, որ մեր սովորական զինվորը պատրաստ է նույնիսկ իրենց դիվերսիոն խմբի դեմ կռվելու: Դա Ադրբեջանին դաս եղավ, որ նույնիսկ սովորական զինվորի հետ չեն կարող կռվել»,-նշեց Սեյրան Սարոյանը:

Գեներալ Սարոյանի խոսքով՝ վերջին շրջանում սահմանին տիրող լարվածության պայմաններում ազատամարտիկների ջոկատների մարտական հենակետեր բարձրանալը ոգեւորիչ էր:

«Մեր երեխեքի համար դա դուխ էր, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում. զինվորները տեսան, որ իրենց թիկունքում կանգնած են, դա մեր ազգի պատիվն է: Ուղղակի դրա խնդիրը չկա, քանի որ մեր բանակը շատ հզոր է, մեր բանակը կարողանում է իր խնդիրը կատարել, պետք չի իզուր պանիկայի մեջ գցել: Հենց տղերքին պետք լինենք, իրենք գիտեն, որ մենք իրանց կողքին կանգնած ենք: Բոլորը դա գիտեն, նույնիսկ կարիք չկա այդ մասին ասելու»,-ասաց գեներալը:

Տպել
Ամենաշատ