News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանը օգոստոսի 19-ին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին է հանձնել հավատարմագրերի պատճենները:

Հավատարմագրերը հանձնելուց հետո հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-վրացական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաեւ 2014թ. օգոստոսի 21-22-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի նախատեսվող այցի պատրաստությունները, ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայաստանի դեսսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկրների միջեւ բարիդրացիական համագործակցության խորացմանը: Հանդիպման ավարտին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ դիվանագետին նոր պաշտոնում հաջողություններ է մաղթել, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել: Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նշանակվել է արդարադատության նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ