News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Անդրե Քրաուսի հոդվածը, որը հրապարակվել է չեխական «The Prague Post» թերթում:

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմաթիվ մտքեր ուներ եւ աշխարհին տեղեկացրեց, թե ինչ է մտածում: Օգոստոսի 7-ին ադրբեջանցի եւ հայ զինվորների միջեւ փոխհրաձգություն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանից անջատված ու միջազգային ճանաչման չարժանացած պետություն, որտեղ մթնոլորտը լարված է այն պահից, երբ 1994 թվականին հրադադար է սահմանվել:

Նախագահ Ալիեւի պատասխանը չուշացավ: Ալիեւի բանավոր հարձակումներից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում համար տարածաշրջանի խաղաղությունը հատուկ կարեւորություն ունի այն ժամանակ, երբ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների փոփոխականությունից բացի, առավել տագնապալի միտում է նկատվում Ադրբեջանում: Այստեղ այլակարծության ճնշում կա, իսկ արտասովորն այն է, որ դա տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահության շրջանում, ինչը շարունակվելու է մինչեւ նոյեմբեր: 48 անդամից բաղկացած այդ կառույցում անդամակցության պայմանը Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի ստորագրությունն է:

«Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակն իսկապես մտահոգության առիթ է տալիս մեր կազմակերպությանը,- «The Prague Post» թերթին էլեկտրոնային փոստով հայտնել է Եվրոպայի Խորհրդի մամուլի ծառայության խորհրդի ներկայացուցիչ Ջան Ֆիշեկը:- Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանն Ադրբեջանում: Այս կապակցությամբ համատեղ կոմիտեի նիստի գումարումը, որը կմիավորի նախագահի վարչակազմին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Եվրախորհրդի ներկայացուցչի ներկայությամբ, շատ կարեւոր իրադարձություն է: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հետ հեռախոսազրույցում նախագահ Ալիեւը համաձայնեց դարձյալ այդ կոմիտեն հավաք անցկացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ