News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր որդու՝ «ԱՅԲ» կրթահամալիր հաճախելը համարում է էքսպերիմենտ։ Այս մասին NEWS .am-ի հետ զրույցում ասաց նախարարը՝  պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք պետական-հանրակրթական դպրոցների մակարդակը չի բավարարում նախարարին։

«Ես իմ երեխային էքսպերիմենտի տակ եմ դրել։ Այդ դպրոցը փաստացի  մասնավոր դպրոց չէ, հանրային դպրոց է, որտեղ կրթական էքսպերիմենտ է իրականացվում։ Ինչպես յուրաքանչյուր ծնող, ես նույնպես փորձում եմ իմ երեխայի համար ստեղծել  կրթական այնպիսի միջավայր, որտեղ նա  լավագույնս իրեն կդրսեւորի»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ որդին մեկ տարի պետական հանրակրթական դպրոցում է սովորել, որտեղ, սակայն, երեխայի նկատմամբ «անաչառ» վերաբերմունք չեն դրսեւորել։

«Մեկ տարի հաճախել է պետական դպրոց, որտեղ, ցավոք սրտի, ինչքան էլ ջանքեր գործադրեցինք, նախարարի երեխայի նկատմամբ ընկալումն ուրիշ է, դա երեխային փչացնում է»,-ասաց Աշոտյանը։

Տպել
Ամենաշատ