News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ադանա նահանգի Յումուրթալըքի շրջանի ծովափին օձը փորձել է կուլ տալ ափ նետված կենդանի ձկանը, սակայն խեղդվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Յումութալըքի շրջանի ծովափնյա հատվածում փրկարար աշխատող Մումթազ Քարաչայը նշել է, թե ծովափին հանգստացողներն առավոտյան նկատել են, որ մոտ 1,5 մետր երկարություն ունեցող օձ փորձում է կենդանի ձկանը կուլ տալ։

«Երբ մոտեցանք, հասկացանք, որ օձն արդեն սատկել է։ Օձը փորձել էր կուլ տալ համեմատաբար մեծ չափեր ունեցող ձկանը, որը մնացել էր օձի կոկորդում եւ խեղդել օձին»,-ասել է Մումթազ Քարաչայը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ