News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո 59 տարեկանում մահկանացուն է կնքել Հայաստանի Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, ճանաչված ռադիոլրագրող եւ մշակութային գործիչ Հայկ Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

Ծնունդով շիրակցի Հայկ Կարապետյանը, ավարտելով Երեւանի պետական համալսարանը, ամբողջ կյանքը նվիրել է ազգային ռադիոյին՝ վարելով հաղորդումներ սփյուռքահայերի համար, նախաձեռնելով ու ղեկավարելով քրիստոնեական դաստիարակությանը նվիրված հաղորդաշարեր: Երկար տարիներ եղել է Հովհաննես Չեքիջյանի գլխավորած ակադեմիական երգչախմբի արտիստ, երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:

2010  թվականից Հայկ Կարապետյանը «Հայերն այսօր»-ի գլխավոր խմբագիրն էր:

Սփյուռքի նախարարությունը խորը ցավ է հայտնում, որ Հայկ Կարապետյանը հեռացավ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր, նաեւ ցավակցում Հայկ Կարապետյանի ընտանիքին, ընկերներին ու բոլոր նրան ճանաչողներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ