News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Քաղաքաշինության նախարարությունը 2014թ. հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպելու է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես՝ «Երեւանյան ճարտարապետական բիենալե 2014» խորագրով:

Բիենալեի նպատակը Հայաստանի եւ Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական եւ ստեղծագործական մտքի համախմբումն է, ճարտարապետության եւ  քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:

Քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ, մրցույթին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 6-ն է, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 15-ը:

Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաեւ ճարտարապետական բուհերի ուսանողներ:

Տպել
Ամենաշատ