News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ընդհանրապես, արդեն մի քանի տարի է՝ առնվազն 6 տարի, ինչ ՌԴ վարչապետի այց Հայաստան չի եղել։

Վարչապետական այցերը սովորաբար կրում են տնտեսաան բնույթ։ Մեդվեդեւի այցն այս տեսանկյունից բացառություն չի լինի։ Համենայնդեպս, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այս խնդիրը հրատապ է դառնում հատկապես արեւմտյան պատժամիջոցների պարագայում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է պատժամիջոցների տակ, ինչը նշանակելու է, որ թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար։ Իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական կոլապսի, եթե Ռուսաստանը չստանձնի Հայաստանին ֆինանսական աջակցության որոշակի պարտավորություններ։ Մեդվեդեւի այցի առանցքում տնտեսական հարցերից երեւի թե կլինի հենց դա։ Միեւնույն ժամանակ, այցի ընթացքում առանցքային կլինի նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ