News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատեր Հասմիկ Հակոբյանը մեկ միլիոն ռուբլու հայց է ներկայացրել կայքի դեմ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Սավելովսկու տան մամուլի քարտուղար Ալեքսանդրա Վոլկովային: Քաղաքացիական հայցի քննարկումը նշանակված է սեպտեմբերի 11-ին, ասել է Վոլկովան:

Հակոբյանը մեկ միլիոն ռուբլի է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Հայցում Հակոբյանը նշել է, որ անհայտ անձը սոցցանցում վիրավորական մեկնաբանություն է թողել իր լուսանկարի տակ: Կայքի ադմինիսրացիան հրաժարվել է պարզել մեկնաբանության հեղինակի ինքնությունը: Դրանից հետո Հակոբյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով գտնել հեղինակին, սակայն  դիմումը չի ընդունվել:

«Հասմիկ Հակոբյանի պահանջները կապված չեն նրա հետ, որ «Օդնոկլասնիկի»-ն նպաստում է իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող արտահայտությունների տարածմանը: Հայցն այն պատճառով է ներկայացվել, որ «Օդնոկլասնիկի»-ն իրեն չի տրամադրում սոցցանցի մեկ այլ օգտատիրոջ IP-ն: Ըստ գործող օրենսդրության՝ նման տեղեկություն կարող է տրամադրվել միայն իրավապահ մարմինների կամ դատարանի պահանջով», — հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով «Օդնոկլասնիկի»-ի մամուլի ծառայության ներկայացուցչին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ