News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքի զոհ է դարձել առնվազն 18 մարդ,  տասնյակից ավելին տուժել են: Ըստ տեղի լրատվամիջոցների տեղեկության՝ զոհերի շարքում կան երեխաներ, խոսվում է առնվազն երկու երեխայի զոհվելու մասին՝ 2 եւ 11 տարեկան: Քաղաքի իշխանությունները հայտնում են, որ հինգ սողանք է տեղի ունեցել:

Տեղի հեռուստատեսությունը ցուցադրում է Հիրոսիմայի արվարձանի բնակելի տների մոտ հասած վարարած գետերի կադրեր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Նոր գյուղերի սողանքների վտանգի պատճառով փրկարարները ստիպված են աշխատել ուղղաթիռներից՝ ճոպաններով կախված վիճակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ