News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հատված հարցազրույցից.

«Մամուլում քննարկման առարկա դարձան վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նոր ձեռք բերված ծառայողական թանկարժեք, շքեղ մեքենաները։ Նրանք սահման են գնում այդ մեքենաներով կամ շքեղ ուղղաթիռներով։ Արդյոք զինվորների կամ սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ հիասթափություն չկար, որ բյուջետային փողերը նման շքեղությունների վրա ծախսող պաշտոնյաները գալիս են իրենց գոտեպնդելու՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը աղքատ պայմաններում են գտնվում։

Դուք հաշվեք, թե ավելի շատ ծախս է լինում երբ ուղղաթիռո՞վ են գնում, թե՞ մեքենայով։ Մենք ուղղաթիռով ավելի արագ ենք գնացել ու ավելի շատ դիրքերում ենք եղել։ Երբ գնում ենք, ասում եք, թե ինչու էիք գնացել։ Չենք գնում, ասում եք, թե ինչու չեք գնում։ Մեքենաներով գնայինք, պիտի ասեիք, թե շարասյունով եք գնացել։

Սահմանին նրանց նոր մեքենաները գրավել են թե լրագրողների, թե բնակիչների ուշադրությունը։

Այնքան մանր բաների եք անդրադառնում։ Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ