News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Notimex-ը: Կորեան ընդգծել է, որ կոնֆլիկտը հարթելն ամբողջովին կախված է Մեծ Բրիտանիայից: Նա նշել է, որ Ասանժին մահապատժի ենթարկելու վերաբերյալ ԱՄՆ որոշ ներկայացուցիչների մտադրությունը հակասում է մարդու միջազգային իրավունքներին: «Ասանժի հետ կապված իրավիճակը կարող է լուծվել վաղը, եթե Մեծ Բրիտանիան թույլ տա նրան լքել երկիրը», — հայտարարել է Էկվադորի նախագահը: 2012 թ. ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից՝ Շվեդիա արտահանձնվելուց խուսափելու համար, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություններում, կամ ԱՄՆ արտահանձնվելուց, որտեղ նրան կարող են ազատազրկել լրտեսության մեղադրանքով:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ