News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոտակա օրերին պաշտոնը լքել պատրաստվող Թուրքիայի նախագահ Աբդուլլագ Գյուլը հրաժեշտի ընդունելության ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի նոր վարչապետն է լինելու Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական պալատում գործարարների եւ արվեստագետների համար կազմակերպված հրաժեշտի ընդունելության ժամանակ հայտնել է, որ օգոստոսի 27-ին ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կդառնա իշխող կուսակցության նախագահ եւ երկրի վարչապետ:

Գյուլը շեշտլ է, թե ինքն է Դավութօղլուին մտցրել քաղաքականություն եւ հուսով է, որ նա նոր պաշտոնում է հաջողակ կլինի, իսկ իրենք ամեն դեպքում աջակցելու են Դավութօղլուին:

Խոսքի վերջում Գյուլը հիշեցրել է, որ ինքն ուղղակի նվեր չի ստացել նախագահի պաշտոնը, այլ դրան հասել է քաղաքական պայքարի արդյունքում:

Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում արդեն նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվել է Թուրքիայի նախագահ եւ օգոստոսի 27-ից պաշտոնապես կստանձնի պարտականությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ