News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան հրաժարվել է օգնել եվրոպական պարենի արտադրողներին հաղթահարել պարենի մատակարարման ռուսական էմբարգոն:

Ավելի վաղ, երկրի Գյուղատնտեսության հարցերով դաշնային բյուրոյի տնօրեն Անն Ռիցոլին հաղորդել էր, որ պարենային ապրանքների եվրոպական արտադրողները, որոնք հայտնվել են Ռուսաստան ներկրվող արգելված ապրանքների ցուցակում, պաշտոնապես խնդրել են Շվեյցարիային մատակարարումները հարթել այլ երկրների միջոցով:

Ռուսաստանում Շվեյցարիայի տնտեսական եւ ֆինանսական բաժնի ղեկավար Տաջիո Շիլինգը հստակեցրել է, որ Շվեյցարիայի միջոցով պարենի մատակարարումների համար անհրաժեշտ է մի շարք անասնաբուժական ստուգումներ:

Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, վկայակոչելով Շվեյցարիայի Գյուղատնտեսության նախարարությանը, համադաշնության իշխանությունները մերժել են այդ երկրի միջոցով դեպի Ռուսաստան  բանջարեղենի եւ մրգերի մի շարք արտադրողների խնդրանքը:

Ավելի վաղ, Շվեյցարիան հայտարարել էր, որ մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ հատվածային պատժամիջոցներին՝ բացատրելով իր չեզոքացմամբ: Ընդ որում,  Բեռնում նախազգուշացրել են, որ Մոսկվային թույլ չեն տա օգտագործել երկիրը՝ որպես արեւտմյան պատժամիջոցները շրջանցելու սողանցք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ