News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք կրակ են բացել Հոնդուրասի դիահերձարանում: Զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ սպանված տղամարդու յոթ հարազատները, որոնք եկել էին նրա մարմինը տանելու, հայտնում է  Associated Press-ը՝ վկայակոչելով դատաբժշկական փորձաքննության տեղական ծառայության պետին:

Դեպքը կատարվել է օգոստոսի 19-ին՝ հյուսիսարեւմտյան Սան Պեդրո Սուլա քաղաքում:  Դատաբժշկական փորձաքննության տեղական ծառայության տվյալով՝ հինգ դիմակավոր զինված անձինք  երկու մեքենայով մոտեցել են դիահերձարանին եւ կրակ բացել: Զոհվել են նախօրեին սպանված տղամարդու յոթ հարազատները, որոնք եկել էին հանգուցյալի մարմնի հետեւից, ինչպես նաեւ երկու անցորդներ:

Սպանված տղամարդը, որի մարմնի հետեւից եկել էին հարազատները, գործարար էր եւ պայմանագրով աշխատում էր հարեւան Պուերտո Կորտես քաղաքի կառավարությունում: Հանցագործությունների դրդապատճառները հայտնի չեն:

Սան Պեդրո Սուլա քաղաքը մոլորակի ամենավտանգավոր բնակավայրերից է համարվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ