News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 20-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 51 տոննա 852.6 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 56 դեպք, որից 48-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 217.8 գրամ մարիխուանա, 963.4 մլ դեզոմորֆին, 188 սուբուտեքս, 45 տրամադոլ, 4 մորֆին տեսակի թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն եւ 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 9 քրեական գործ` 13 դրվագով:

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ եւ 3 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ/ դեպքեր:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:

Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի ՈԲ/:

Տնամերձ 214 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 178 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 9 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Հայտնաբերվել է 12 հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327, 268, 273, 159, 176, 177, 178, 117 եւ ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներ/:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ