News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ավտովթարից մահացած վրացի մոտոցիկլավարի ընտանիքը բողոք է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ, ինչի հետեւանքով էլ վերջինիս միայն երեկ ուշ երեկոյան են թույլատրել գալ Հայաստան՝ մասնակցելու վթարի ժամանակ մահացած իր 13-ամյա որդու հուղարկավորությանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սամվել Խառատյանին երկրից մի քանի օրով բացակայելու թույլտվություն տվել են միայն հյուպատոսի, դեսպանի եւ պատգամավորների երաշխավորությամբ: Նույնիսկ այս դեպքում հասնելով հայ-վրացական սահման՝ Սամվել Խառատյանին 2 ժամ պահել են, այնուհետեւ միայն թույլ տվել անցնել սահմանը:

Վանաձորում արդեն Սամվել Խառատյանը հարազատներին պատմել է, որ իր դեմ բողոք կա, մինչդեռ հենց մահացած մոտոցիկլավարն է գերազանցել արագությունը եւ մոտոցիկլը վարել 280 կմ/ժ արագությամբ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացած վրացին հայտնի բայքեր է, չեմպիոն, իսկ դեպքի օրն իր նոր մոտոցիկլն էր փորձարկում Քոբուլեթիի փողոցներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է, իսկ 8-ամյա Ալեքսանդրն ու 12-ամյա Անի Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ: Մեկ օր անց Անի Խառատյանը տեղափոխվել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ