News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քրեածին իրավիճակն ապակայունացնող հանցագործությունների նախականխման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2014թ. 1-ին կիսամյակում կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն (2013թ. 1-ին կիսամյակ` 52):

Արցախի ոստիկանության փոխանցմամբ, բնակչության մոտ դեռեւս առկա է ապօրինի պահվող զենքի եւ զինամթերքի բավականին մեծ քանակություն, որն անկասկած իր բացասական  ազդեցությունն է թողնում հանրապետության քրեածին իրավիճակի ապակայունացման վրա:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր գծերով (158-ից 124), այնպես էլ քրեական հետախուզության գծով  հանցագործություն կատարած անձանց թվի նվազում (108-ից 86), որոնցից քրեական պատասխանատվության է ենթարկվել 64 անձ (93-ի դիմաց), իսկ 22-ի նկատմամբ (15-ի դիմաց) գործը կարճվել է կամ քրեական գործի հարուցումը մերժվել ոչ արդարացնող հիմքերով:

Քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանցից 8-ն ունեցել են բարձրագույն, 1-ը` թերի բարձրագույն, 7-ը` միջնակարգ-մասնագիտական, 66-ը` միջնակարգ, 4-ը` տարրական կրթություն: 3-ով (5-ից 8) աճել է հանցագործություն կատարած   կանանց թիվը:

Քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից 5-ը կամ 7,8%-ն եղել են  նախկինում դատված կամ դատվածությունը չմարված անձինք (2013թ. 1-ին կիսամյակ` 12 կամ 12,9%):

Ընդհանուր առմամբ հաշվետու կիսամյակում քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց տարիքային խմբերի հարաբերակցությունը 2013թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ ունի հետեւյալ տեսքը. 14-ից 15 տարեկան` 5 (2-ի դիմաց), 16-ից 17 տարեկան` 4 (5-ի դիմաց), 18-ից 24 տարեկան` 19 (23-ի դիմաց), 25-ից 29 տարեկան` 8 (15-ի դիմաց), 30-ից 49 տարեկան` 37 (51-ի դիմաց), 50 տարեկան եւ ավելի` 13 (12-ի դիմաց):

Հաշվետու կիսամյակում քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակն աճել է 2-ով (7-ից 9), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը` նվազել 6-ով (10-4): Կատարված հանցագործությունները 1-ով (0-ից 1) աճել են Շուշիի եւ Քաշաթաղի շրջաններում:

Անչափահասների կողմից կատարված 4 հանցագործությունները գողության, գողության փորձի, կողոպուտի եւ իշխանության  ներկայացուցչի  նկատմամբ  բռնություն  գործադրելու 1-ական դեպքեր են, այսինքն` արձանագրվել են ինչպես ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, այնպես էլ ծանր հանցագործության  դեպքեր:

Արձանագրվել են նաեւ 34 անչափահասների կողմից կատարված 26 հանցագործություններ (2013թ. 1-ին կիսամյակ` 30-25), որոնցով նախապատրաստված նյութերով  քրեական գործի հարուցումը  մերժվել է տարբեր  հիմքերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ