News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում հիմնականում աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը: Առանձին հանցատեսակներով արձանագրվել է նաեւ ցուցանիշների որոշակի նվազում:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հրապարակած վիճակագրության համաձայն, 1,1%-ով (95,4%-ից 94,3%) նվազել են հաշվետու կիսամյակում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, 2,0%-ով (100%-ից 98,0%) միջին ծանրության, 6,5%-ով (81,5%-ից 75,0%) ծանր եւ 1,4%-ով (94,0%-ից 92,6%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

0,2%-ով (91,9%-ից 92,1%) բարելավվել են վարույթում գտնվող քրեական գործերով,  1,2%-ով (77,4%-ից 78,6%) ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, փոխարենը 1,7%-ով (96,3%-ից 94,6%) նվազել են միջին ծանրության եւ 0,9%-ով (90,5%-ից 89,6%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում գտնվող 22 ծանր հանցագործություններից 11-ը բացահայտվել է, 8-ը գտնվում է քննության փուլում, իսկ 3-ը  մնում է չբացահայտված:

Վարույթում գտնվող առանձնապես ծանր 7 հանցագործություններից 4-ը բացահայտվել է, իսկ 3-ը մնում է քննության փուլում:

Վարույթում գտնվող հանցագործությունների բացահայտման միջին  հանրապետականից (92,1%) ցածր ցուցանիշներ ունեն Մարտունու (88,9%), Շահումյանի (75,0%) եւ Քաշաթաղի (72,2%) շրջբաժինները:

Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված վարույթում գտնվող միակ   հանցագործությունը բացահայտված է:

Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում անձնական գույքի գողության (71,4%-ից 72,0%) դեպքերով, այդ թվում բնակարանային գողությունների     (60,0%-ից 75,0%):

100%-անոց բացահայտման ցուցանիշներ են արձանագրվել սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն, ռազմամթերք պահելու եւ պատրաստելու, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, պետական գույքի յուրացման կամ վատնման, ավազակության, կողոպուտի, խարդախության, կեղծ փողեր կամ  արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, պաշտոնեական կեղծիքի եւ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ  բռնություն գործադրելու դեպքերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ