News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Մելբուռնը չորրորդ անգամ գլխավորել է ապրելու համար լավագույն  քաղաքների ցանկը՝ Economist ամսագրի վարկածով:

Ամսագրի փորձագետները ուսումնասիրել են  140 քաղաք՝ ուշադրություն դարձնելով այնպիսի գործոնների, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ենթակառույցները, կրթության հասանելիությունը եւ մշակութային կյանքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքների առաջին տասնյակում են նաեւ Ավստրալիայի Ադելաիդա, Սիդնեյ եւ Պերտ, ինչպես նաեւ Կանադայի Վանքուվեր, Տորոնտո եւ Կալգարի քաղաքները:

Հին աշխարհը լավագույն տասնյակում ներկայացնում են միայն Վիեննան (երկրորդ տեղ) եւ Հելսինկին (ութերորդ):

Վարկանիշը եզրափակում է Սիրիայի Դամասկոսը, որտեղ վերջին երեք տարիներին շարունակվում է զինված հակամարտությունը իշխանությունների եւ ապստամբների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ