News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը Աբխազիա կուղարկի իր դիտորդներին: Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրյաննիկովը, որը կգլխավորի խորհրդարանի վերին պալատի դիտորդական  խումբը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Սերեբրյաննիկովի՝ նշված խմբում ընդգրկվել են Դաշնության խորհրդի չորս անդամ, ինչպես նաեւ տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներ: Նա նաեւ հավելել է, որ Դաշնության խորհրդին՝  ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավերներն ուղարկել է Աբխազիայի խորհրդարանը:

Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանի խոսնակի խորհրդական Գալինա Ստրանիչկինան  հայտնել էր, որ օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահական արտահերթ ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կժամանեն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Հարավային Օսիայի, չճանաչված Մերձդնեստրի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի Խորհրդարանական միության եւ ԱՊՀ անդամ-պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի ներկայացուցիչներ: Աբխազիայի ընտրություններում որպես դիտորդ կարող են ներկա գտնվել նաեւ Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչները:

Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան, պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիան եւ ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ