News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցանկացած պատերազմի ավարտին նախորդում են բանակցությունները եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը ողջունում է ղարաբայան հակամարտության կարգավորման բանակցությունները ցանկացած մակարդակում: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը:

Նախարարի խոսքով՝ երեք նախագահների հանդիպումը Սոչիում անցկացվել էր շփման գծում իրավիճակի սրացումից հետո: «Շփման գծում խաղաղություն հաստատվեց օգոստոսի 5-ին, մինչեւ նախագահների հանդիպումը, քանի որ հայկական զինվորները արժանի հարված հասցրեցին ադրբեջանական դիվերսիային եւ սադրանքներին: Օգոստոսի 5-ին ադրբեջանական կողմը դադարեցրեց դիվերսիայի իրականացման փորձերը, ինչպես նաեւ մեր դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը»:

Մեկնաբանելով Սոչիի հանդիպման արդյունքները՝ նախարարը նկատեց, որ նախագահների եռակողմ հանդիպումը շփման գծում չի հանգեցնի հրադադարին. «Ադրբեջանը մտադիր չէ Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Ես ակնկալիքներ չունեմ, որ ղարաբաղյան հարցը մոտակա մի քանի տարիների ընթացքում կլուծվի»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպում է կայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ