News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելգիայի Արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայության բարձաստիճան ներկայացուցիչ Ժան-Մարի Պիրը սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ պոկել է Քաթարի արքայադստեր նիկաբը, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ արքայադուստրը և նրա երկու ուղեկիցները  իրենց կողքով անցնող Պիրին հարցրել են՝ ինչպե՞ս հանել Թագավորական պալատ:

«Ես ասացի, որ չեմ խոսում դեմքը ծածկված մարդու հետ: Ինձ դիմող կինը, հավանաբար, չէր լսում ինձ եւ ես հանեցի նրա գլխաշորը: Ես գիտեմ, երեւի չպետք է դա անեի, սակայն նրա վարքագիծը նույնպես հակաօրինական է», - հայտարարել է պետպաշտոնյան: Որոշ տվյալներով՝ պետպաշտոնյան միջադեպի պահին գինովցած է եղել:

Տուժածը, իր հերթին, հայտարարել է, որ իրենից նաեւ գողացել են ականջօղերը: Բացի այդ, միջադեպի ժամանակ նա ստացել է կտրվածքներ եւ կապտուկներ, գրում է պարբերականը: Արքայադստեր անունը չի հաղորդվում: Սակայն նրան եւ սպառնում է տուգանք եւ մինչեւ 7 օրվա ազատազրկում:

Բելգիայում հասարակական վայրերում արգելված է դեմքը ծածկող հագուստ կրել: Նիկաբը մուսուլմանական կանացի գլխաշոր է, որը ծածկում է դեմքը աչքերի համար նեղ կտրվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ