News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Դրանք հիրավի կարող ենք ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առեւանգվածների եւ փախստականների մասին: Ավելին` Մերձավոր Արեւելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից:

Մնք կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն հետեւել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին եւ օր առաջ կանխել այնտեղ իրականացվող ոճիրը: 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ եւ պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չկրկնվեն 20-րդ դարասկզբից մարդկությանը որպես ծանր ժառանգություն հասած ցեղասպանությունները:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտնում է իր զորակցությունը բարեկամ եզդի ժողովրդին: Այս օրերին մեր բոլորիս պարտքը պետք է լինի սատարել եզդիներին եւ հնարավորինս գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ