News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օդեսացի պատանի հրաշամանուկը հրաժարվել է գերմանական էլիտար գիմնազիայից, թեեւ երազում էր սովորել փորձարկման կայանով հագեցած ուսումնական հաստատությունում: 15-ամյա Բորիս Չուբինը որոշելէ  իր գաղափարները ծառայեցնել հայրենիքին:

Նա սարք է ստեղծում, որը թույլ կտա հարձակումների ժամանակ  նվազեցնել մարդկային կորուստները: Սարքը կարող է որոշել հակառակորդի դիրքը եւ հարձակման ուղղությունը, հայտնում է TCH.ua-ը:

Բորիսը եւ իր գիտական ղեկավարն աշխատանքը բաժանել են հինգ փուլի: Այժմ աշխատում են երկրորդի վրա: Խորհրդակցություններին ներգրավում են ռազմական մասնագետների: Բավարար ֆինանսավորման դեպքում սարքը կարող է պատրաստ լինել արդեն կես տարի անց:

«Մենք որոշել ենք սարք ստեղծել, որը կհետեւի յուրաքանչյուր զինվորի երկրաբանական դիրքին եւ ֆիզիկական կարեւոր ցուցանիշներին  եւ այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի արագ որոշում կայացնել զորքերի տեղակայման, մարտավարության փոփոխության վերաբերյալ, իսկ դրանից հետո՝ մարտավարական  սխալների վերլուծությունը», - պատմել է գիտական ղեկավար Իգոր Բոգուն: 

Գիտնականը պնդում է, որ ինքն իր գյուտը «չի վաճառի ոչ մի գումարի դիմաց, նախագիծը պետք է իրականացվի միայն Ուկրաինայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ