News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սիդնեյի բնակիչ Սիրիլ Բելդոքը կփորձի ռեկորդ սահմանել  ու լողալով Բրիտանիայից հասնել Ֆրանսիա՝ դառնալով Լա Մանշը հաղթահարած ամենատարեց մարդը:

1985 թ. ավստրալացին արդեն լողալով անցել էր նեղուցը՝ միայն մի քանի կանգառ կատարելով, որպեսզի  շոկոլադ ուտի եւ հյութ խմի: 

Այս անգամ Բելդոքը ծրագրում է  ավելի հաճախ կանգ առնել, հնարավոր է՝ 45 րոպեն մեկ:

Լողորդը ուղին հաղթահարելու համար ծրագրում է ծախսել շուրջ 11 ժամ:

Լողի ընթացքին կարելի է հետեւել «Թվիթերում», որըտեղ թարմ տեղեկություններն ապահովելու է ավստրալացու աջակցող խումբը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հատկանշական է, որ մանուկ հասակում Սիրիլը վախեցել է ջրից եւ շնչուղիների խնդիրներ ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ