News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանության հայ սերժանտը, որն ավելի վաղ վարչակազմին մեղադրել էր իր հանդեպ խտրական վերաբերմունքի համար, մեղադրվում է «Ֆլամինգո» խաղատանը լասվեգասցի ոստիկանական խուզարկուի քաղաքացիական հագուստով մարմնավաճառության դրդելու մեջ, գրում է «Glendale News-Press»-ը:

Վահագն Մարտուն Մարտիկյանը, որի կոչումն իջեցրել էին 2012 թ.՝ ծառայակիցներին հետապնդելու եւ ստորացնելու մեղադրանքով, վերադարձրել էր իր կոչումը  անցյալ տարի Գլենդելի քաղաքացիական ծառայության հանձնաժողովի լսումների արդյունքով: Սակայն այս տարվա օգոստոսին նա բանտարկվել էր Քլարք շրջանում, երբ քաղաքացիական հագուստով խուզարկուի տեղակալ Ժյուստին Գատուսին առաջարկել էր անալ սեքսի համար 250 դոլար վճարել:

Գիշերվա ժամը երկուսին Մարտիկյանը դուրս էր եկել Լաս Վեգասի «Ֆլամինգո» խաղատնից, իսկ հետո սկսել խոսել Գատուսի հետ: Հարցնելով՝ արդյոք նա ոստիկան չէ, եւ հերքելով, որ ինքն էլ է ոստիկան, սերժանտն սկսել էր աղջկա հետ խոսել այն մասին, թե ինչ սեռական  ծառայություններ վերջինս կարող է մատուցել տարբեր գների դիմաց: Պայմանավորվելով գնի եւ ծառայության մասին՝ երկուսն էլ դուրս էին եկել՝ մտադրվելով հանդիպել ավտոկայանատեղիում: Այդ պահին   երկու այլ լասվեգասցի ոստիկան ձերբակալել էին Մարտիկյանին:

Նշենք, որ 2010 թ. Վահագն Մարտիկյանը եւ  չորս ներկա եւ նախկին ոստիկաններ հայց էին ներկայացրել դաշնային դատարան՝ Գլենդել քաղաքի դեմ,  մեղադրելով խտրականությունների եւ ճնշումների մեջ, քանի որ իրենք հայ են: Մայիսի 6-ի դատական փաստաթղթերում ասվում է, որ Մարտիկյանը եւ քաղաքը համաձայնության են եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ