News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է հաշմանդամություն ունեցող օդաչուներին եւ զոհված օդաչուների ծնողներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության լրատվական ծառայությունից, Դավիթ Հարությունյանը ներկաների հետ քննարկել է խնդիրները, որոնք ամեն շաբաթ կառավարության առջեւ բարձրացնում են օդաչուներն ու նրանց ծնողները, ինչպես նաեւ տվյալ իրավիճակից դուրս գալու ելքերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում եւս հանդիպել:

ՀԻշեցնենք, որ Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։  Մինչեւ 2004թ. լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։ «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը: Նշենք, որ նրանք աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, գումարը կազմում է 570 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ