News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ձկնաբուծական բիզնեսի գերշահութաբերությունը տարածված առասպել է, օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:  

Ըստ նրա՝ գերշահույթի մասին կարելի էր խոսել 10-15 տարի առաջ, երբ ինքնարժեքը 4 անգամ ցածր էր, իսկ արտադրության ծախսերը՝ չափազանց ցածր: «Այն ժամանակ ձուկը կարելի էր մանրածախ վաճառել ինքնարժեքից 4-5 անգամ բարձր: Իսկ այժմ ինքնարժեքը բարձրացել է մինչեւ 1600 դրամ՝ մեկ կգ-ի համար: Եւ դա պետության հաշվարկներով, իսկ մեր հաշվարկներով՝  1700 դրամ եւ ավելի  (4,2 դոլար): Շատ կազմակերպություններ պարզապես փակվում են», - հավելել է Աթոյանը:

Հիշեցնենք, միությունը բացասաբար է վերաբերվում Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի խիստ խնայողությանը,  որոնց հիման վրա են աճել այդ շրջանի ձկնաբուծարանները: Չնայած ջուրն այլեւս չի բավականացնում Արարատյան դաշտի ձկնաբույծներին, Ձկնաբույծների միությունը խնդրի լուծումը տեսնում է հանրապետության ոռոգման համակարգի հիմնանորոգման եւ ջրի կորուստները կրճատելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ