News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ արտադրողները միշտ որակյալ ձուկ են արտահանել Ռուսաստան: Այսօր՝ օգոստոսի 20-ին, այդ մասին լրագրողներին հայտարարեց  Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ հայկական ձկան էմբարգոն, որը 2008թ. վերջին հայտարարել էր «Ռոսսելխոզնադզորը», չի փչացնում ընդհանուր պատկերը, քանի որ ձկները կասկածվում են աղիքային ցուպիկի տարածելու մեջ: Իսկ նրա կարծիքով, այն կարելի է գտնել գործնականում ամեն տեղ, եւ առավել հաճախ առեւտրի սուբյեկտների պատճառով: «Ձուկը մի ջրամբարից մյուս մյուսն են տեղափոխում, այն ընկնում է գետնին, բարձացնում են, եւ ահա, աղիքային ցուպիկը պատրաստ է: Ձկնաբույծը չի կարող այս ամենին հետեւել ու պատասխան տալ», - հավելեց Աթոյանը:

Նկատենք, որ հայկական կողմի հրավերով «Ռոսսելխոզնադզորը» շարունակական դիտարկում է իրականացրել արգելքի տակ գտնվող Հայաստանի ձկնային տնտեսություններում: Եւ ներկայումս այդ ձեռնարկությունների մեծ մասը ՌԴ-ում արտահանման իրավունք է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ